Ես շնորհավորում եմ ձեզ իմ բլոգի բացման կապակցությամբ: Շատ բան կա ասելու, բայց չեմ ասի` մամաս չի թողնում: Ես որոշեցի բլոգիս անունը չմտնել դնեմ (ուրիշ բան չմտածեք), որ մտնեք (ուրիշ բան չմտածեք): Իհարկե հայերը սովորություն ունեն մտնել Ռուսաստանի կայքերը ու ոչ միայն կայքերը . . . Դրա համար ես որոշեցի իմ բլոգը լցնել (ուրիշ բան չմտածեք) հետաքրքիր նյութեր` H2O, H2SO4 (կներեք արտահայտությանս համար) , Fe2O3 և այլն: Բայց քանի որ համակարգչի մեջ ջուր լցրեցի փչացավ (ուրիշ բան չմտածեք) որոշեցի ուղակի լցնել (ուրիշ բան չմտածեք):
Քանի որ ես թքած ունեմ լեզվի տեսչության վրա, տակ, աջ կողքը, ներքո, հանդեպ և մեջ ես կօգտագործեմ շատ վատ բառեր,1 անգամ կօգտագործեմ ու դուրս կքցեմ (ուրիշ բան չմտածեք) , ինչպես . . . զուբաչիստկեն: Իհարկե ինչ գիտեր Գինոսյան Չաթիբեկը իմ մասին, որ ես ել իրա մասին իմանամ,ընենց որ ես կլինեմ այն եզակի (ուրիշ բան չմտածեք) բլոգեռը, որը չի խոսա նրա մասին:
Այսօրվա համար այսքանը կհանդիպենք իմ ննջարանում (ուրիշ բան չմտածեք, ուղղակի համակարգիչս այնտեղ է գտնվում) :

ինձ դուր եկավ (ուրիշ բան չմտածեք) :D
ReplyDelete